29.04.2024
Լաչինի միջանցքի արգելափակումը ապօրինի է և պետք է դադարեցվի. Լուազո
21.06.2023
Լաչինի միջանցքի արգելափակումը ապօրինի է և պետք է դադարեցվի. Լուազո

Լաչինի միջանցքի արգելափակումը ապօրինի է և պետք է դադարեցվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն՝ վերահաստատելով Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը Լաչինի միջանցքի արգելափակման հարցով։ Նատալի Լուազոն նշեց, որ եկել են Հայաստան իրենց օժանդակությունը հայտնելու ժողովրդավարական գործընթացներին և բարեփոխումներին, որոնց ականատես են եղել այս տարիների ընթացքում, ինչպես նաև խաղաղությանը միտված բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են հարևան Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու գաղափարին։ «Մենք ցանկանում էինք ինքներս հավաստիանալ և գնահատել իրավիճակը և նաև տեսնել, թե ինչպես է աշխատում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը, որը արդեն չորս ամիս է, ինչ աշխատում է սահմանի երկայնքով։ Երեկ Երևանում պաշտոնյաների հետ հանդիպում ունեցանք, այդ թվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այսօր եղել ենք Գորիսում, որտեղ հանդիպել են Սյունիքի մարզպետի, Գորիսի համայնքապետի, Հայաստանում տեղակայված Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ և նրանց հետ զրուցել 44-օրյա պատերազմի և Լաչինի միջանցքի արգելափակման մասին։ Նաև մոտեցանք Լաչինի միջանցքի մուտքին և սեփական աչքերով տեսանք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական և ապօրինի շրջափակումը։ Լսեցինք զինված միջադեպերի աճող քանակի և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման մասին։ Երասխի միջադեպի մասին տեղեկացանք, որտեղ թիրախավորվել էին քաղաքացիական անձինք։ Մենք նաև տեղեկացանք Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, որտեղ ադրբեջանցիները փորձում էին դրոշ բարձրացնել։ Ես կցանկանամ խիստ ուղերձ հղել՝ ինչքան էլ Հայաստանը նվիրված է խաղաղությանը, Ադրբեջանը պարտավոր է ապացույցներ ներկայացնել առ այն, որ ինքը ևս նվիրված է խաղաղությանը։ Եվրամիությունը իր ջանքերն է գործադրում, որպեսզի հեշտացնի կապերը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների միջև»,- ասաց Լուազոն։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը ջանքեր է գործադրում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ և Հայաստանում Եվրամիության առաքելության ներկայությունը պետք է նպաստի այդօրինակ լարվածության նվազեցմանը։ «Ինչպես գիտեք պատերազմ սկսելու համար ընդամենը մեկ երկիր է պետք, բայց այն դադարեցնելու համար հարկ է երկու երկրների բարի կամքի դրսևորումը։ Արդեն ժամանակը հասել է, որպեսզի կայուն խաղաղություն հաստատվի։ Ուզում եմ վերահաստատել Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը՝ Լաչինի միջանցքի արգելափակումը ապօրինի է և պետք է դադարեցվի։ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և բարեկեցությունը պետք է պաշտպանվեն և Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգանքի արժանանա։ Ես այս ուղերձը ինձ հետ կտանեմ Բրյուսել, վկայություն կտամ այն մասին, թե ինչ ենք տեսել և լսել Հայաստանում գտնվելիս։ Քանի որ Լաչինի միջանցքի արգելափակումը ապօրինի է, ես նաև ուղերձ եմ հղում Բաքվում հավատարմագրված եվրոպական դեսպաններին՝ եթե Ադրբեջանը նրանց հրավիրի ապօրինի տեղակայված անցակետ, նրանք պետք է ձեռնպահ մնան հրավերը ընդունելուց՝ հետևողական մնալով Արդարադատության միջազգային դատարանի վճռի պայմաններին»,- եզրափակեց Լուազոն։  

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online