8.09.2025
Լուսանկարը` ԿԳՍՄՆ
prev Նախորդ նորություն

Ղազախստանի նախագահը պարգևատրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահին

Լուսանկարը` concourt.am
Լուսանկարը` concourt.am

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը պարգևատրվել է «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի» հոբելյանական հուշամեդալով։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ի նշան սահմանադրականության զարգացման և միջպետական կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի ճանաչման։


Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն արժանացել է Ղազախստանի Հանրապետության պետական պարգևի։ Ինչպես 2025 թվականի սեպտեմբերի 8-ին հայտնում են Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունից, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով Արման Դիլանյանը պարգևատրվել է «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի» հոբելյանական հուշամեդալով։


Այս պարգևը շնորհվում է հիմնական օրենքի գերակայության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև բարեկամ պետությունների սահմանադրական մարմինների միջև համագործակցության ամրապնդման համար։

Լուսանկարը` armtimes.com
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան