Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք Սահմանադրության օրվա առիթով։ Մեր երկրի Մայր օրենքի առաջին հոդվածը պնդում է՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Մեր պարտքն է ժամանակակից իրողությունները համապատասխանեցնել Սահմանադրության պահանջներին։ Մայր Օրենքի երկրորդ հոդվածն ասում է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Մեր առաքելությունն է վերադարձնել իշխանությունը ժողովրդին և միասնական ջանքերով հասնել չարի նկատմամբ բարու հաղթանակին։ Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը։ Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված: Սրբազան պայքար տելեգրամյան ալիք