Աստանայում՝ նախագահական նստավայրում կայացել է պաշտոնական այցով Ղազախստան ժամանած Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը, հայտնում է Kazinform-ը։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Վահագն Խաչատուրյանը միմյանց ներկայացրել են պաշտոնական պատվիրակությունների անդամներին։ Հնչեցին երկու երկրների օրհներգերը։ Արարողության ավարտին նախագահները տեղափոխվել են բանակցությունների դահլիճ։