9.09.2025
Վենետիկի միջազգային կինոփառատոնի շրջանակում ներկայացվել է Քրիստոսի արձանի շնորհանդեսը
prev Նախորդ նորություն

Գեղարքունիքի մարզպետը և դեսպանը քննարկել են մարզի հարաբերությունները Ֆրանսիայի հետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիին: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետի գրասենյակը:


Մարզպետը և դեսպանը քննարկել են ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզեր դեպարտամենտի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում մարզի կրթության, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի և գյուղատնտեսության ոլորտներում իրականացվող և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև դրանց արդյունքում ձեռք բերված հաջողությունները:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տնտեսական և մշակութային համագործակցության այլ հեռանկարային հարցեր:

Ամերիկյան կողմի հետ առաջիկայում նախատեսվում են քննարկումներ․ ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան