8.09.2025
Լուսանկարը` armtimes.com
prev Նախորդ նորություն

Վենետիկի միջազգային կինոփառատոնի շրջանակում ներկայացվել է Քրիստոսի արձանի շնորհանդեսը

Վենետիկի միջազգային կինոփառատոնի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կառուցվող Քրիստոսի արձանի շնորհանդեսը:


Վենետիկի արտադրական կամուրջի շրջանակում «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան» սրահում "Գագիկ Ծառուկյան" բարեգործական հիմնադրամի համակարգող Իվետա Տոնոյանը Իտալիայում և դրա սահմաններից դուրս կինոարտադրողներին, ազդեցիկ կինոգործիչներին, ինչպես նաև Վենետիկի փառատոնին մասնակից ռեժիսորներին է ներկայացրել աշխարհում Քրիստոսի ամենաբարձր՝101 մետր արձանը. տեղի է ունեցել Հայաստանում կառուցվող Քրիստոսի արձանի շնորհանդեսը:


"Այստեղ մեկ հարկի տակ հավաքված են համաշխարհային ֆիլմարտադրության գիգանտներ և մենք հնարավորություն ունեցանք ներկայացնելու Հիսուս Քրիստոսի արձանը: Այս օրերի ընթացքում բազմաթիվ պայմանավորվածություններ արդեն իսկ ձեռք են բերվել, և դրանց մանրամասների մասին առաջիկայում կտեղեկացնենք",- նշել է Տոնոյանը:


Արձանի գաղափարը հիացրել է Վենետիկի փառատոնի հյուրերին. կինոաշխարհը խոսում է Հայաստանի մասին:



 

 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան