Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատել է Արտյոմ Մեհրաբյանին Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Համապատասխան որոշումը Փաշինյանը ստորագրել է հունիսի 28-ի երեկոյան։ Փաստաթղթում նշվում է, որ նա ազատվելու է 2024 թվականի հուլիսի 1-ից։ Մեհրաբյանը Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի մայիսին։