19.10.2025
Արեն Մկրտչյանին ԱԺ-ում կփոխարինի Վանիկ Օհանյանը
prev Նախորդ նորություն

ՄԻՊ-ը և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են հայ գերիների հարցը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:


Պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև ձևավորված համագործակցությունը՝ կարևորելով կազմակերպության իրականացրած աշխատանքները և դրանց շարունակականությունը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ գերիների, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին:


Իր հերթին Դաֆնե Մարեն շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության համար և վերահաստատել ԿԽՄԿ-ի հանձնառությունը համագործակցությունը շարունակելու հարցում։

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և ՉԺՀ փոխնախագահ Հան Ճենի հանդիպումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան