3.09.2025
Որակի կառավարման համակարգեր չունեցող լաբորատորիաների լիցենզիան կկասեցվի
prev Նախորդ նորություն

Քննարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հայտերի ընդգրկման հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 1972 թ. կոնվենցիայի շրջանակում կատարվող աշխատանքների և ընթացիկ հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։


Աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի, շրջակա միջավայրի նախարարություններից, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն», «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ներից, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության իստիտուտից, ՀՀ ԳԱԱ պատմության իստիտուտից, «ԻԿՕՄՕՍ Հայաստան» հասարակական կազմակերպությունից։


Նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 1972 թ․ կոնվենցիայի ազգայինհամակարգող ՀարությունՎանյանը գործընկերներին ներկայացրել է Համաշխարհային ժառանգության նախնական ցանկումվերջին 2 տարիներինընդգրկված 3 հուշարձանները՝ «Տիրինկատարի վիշապաքարերը ևմշակութային լանդշաֆտը», «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան»։ Ամփոփելով իրականացված աշխատանքերը՝ նա շնորհակալություն է հայտնել հայտերի պատրաստմանն աջակցած կազմակերպություններին։


Հարություն Վանյանը տեղեկացրել է նաև, որ ևս մեկ հայտ է պատրաստվել և ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ, որի վերաբերյալ առաջիկայում կհայտարարվի։


Պետություն-մասնավոր համագործակցությամբ պատրաստվում է ևս մեկ հայտ. այն վերաբերում է «Արենի-1» քարայրին և գինեգործության հետ վերջինիս կապին:


Հանդիպման ընթացքում նախանշվել են Համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձաններ ընդգրկելու ուղղությամբ հետագա անելիքները։


Մասնավորապես՝ քննարկվել են նախնական ցանկում ընդգրկված հուշարձանները հիմնական ցանկ տեղափոխելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նախնական ցանկում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանող մի շարք հուշարձանների առաջադրման հավանականությունը։ Ցանկում որպես առանձին բաղադրիչ ներառելու նպատակով քննարկվել է նաև բնության հուշարձան առաջադրելու հնարավորությունը:


 

ֆոտո․ 24news
Հաջորդ նորություն next
 Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը
02.09.2025
Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը