Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հիշեցրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու։ Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Ավելի վաղ VERELQ-ը հայտնել էր, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ էր ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված, և այն պայթելու է: