5.09.2025
Վարչապետը Ճապոնիայում ներկայացրել է Հայաստանի նորարարական հնարավորությունները
prev Նախորդ նորություն

Խստացվում է հիվանդության սիմուլյացիայի միջոցով հավաքներից խուսափելու պատասխանատվությունը

Վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածում հստակեցվում են խուսափման դրսևորման ձևերը, նաև խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվության չափը: 


Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց Պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը: Նրա խոսքով՝ օրենքում ավելի մանրամասն ներկայացվում է, թե ինչ է վարժական հավաքներից խուսափելը: Սահմանվում է, որ հայտարարված վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը, որը դրսևորվել է վարժական հավաքին ներգրավվելու նպատակով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտման կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն չանցնելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց որևէ այլ եղանակով խուսափման ձևով՝ վարժական հավաքին կանչվելու ենթակա չլինելու՝ օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում, պատժվում է տուգանքով՝ 15-ապատիկից 30-ապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` 1-3 տարի ժամկետով:


«Խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվության չափը: Խստացվել է այն դրույթը, որ խուսափելը կատարվել է՝ իրեն մարմնական վնաս պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, փաստաթուղթը կեղծելու կամ խաբեության ճանապարհով»,-ասաց Սարգսյանը: Փոփոխություններ կատարվում նաև «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում։


«Հիմնական փոփոխությունը նրա համար է, որ ռազմական ոստիկանության ներուժը հնարավորություն ունենա աջակցել զինվորական կոմիսարիատներին, օրինակ՝ գտնել մարդկանց, որոնք չեն ներկայացել հաշվառման, որոնք վարժական հավաքների պետք է մասնակցեն կամ խուսափել են զինվորական ծառայությունից»,-ասաց փոխնախարարը:Ռազմական ոստիկանությունը լիազորվում է ապահովելու քրեական վարույթ իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման վրա վարույթի շրջնակներում ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների տեղափոխումը և ուղեկցումը նշված վայրեր՝ անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններին մասնակցելու համար:Նախագծերի փաթեթը հավանություն ստացավ ԱԺ հանձնաժողովում, կքննարկվի լիագումար նիստում:


 

Հանդիպում-քննարկում ոսկու շուկաների կազմակերպիչների և արտադրողների հետ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը