9.09.2025
Վարդապետյանը իր շվեցարացի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ուղիները
prev Նախորդ նորություն

Քիքբոքսինգը Հայաստանում ունի մեծ զարգացման ներուժ. Գագիկ Ծառուկյան

Հայաստանում է Քիքբոքսինգի կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ, Միջազգային օլիմպիական ընտանիքի անդամ պարոն Ռոյ Բեյքերը։


Վերջինիս ընդունել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը.


"Հանդիպումը կարևոր հարթակ էր միջազգային կապերի խորացման, մարզական համագործակցության զարգացման և մեր մարզիկների հաջողությունների արժևորման համար։

Քիքբոքսինգը Հայաստանում ունի մեծ զարգացման ներուժ, և վստահ ենք՝ այն առաջիկայում կմտնի նոր որակական փուլ։
Հայտնել եմ իմ պատրաստակամությունը աջակցելու Հայաստանում աշխարհի և Եվրոպայի առաջնությունների, ինչպես նաև միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման գործընթացին։

Ուժեղ և առողջ սերունդ դաստիարակելով՝ կկերտենք փայլուն ապագա",- գրել է Գագիկ Ծառուկյանը։


 

Տարբեր կազմակերպություններ ՀՀ-ի տնտեսական աճը գնահատում են 4,9% -5,3% միջակայքում․ ԿԲ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան