8.09.2025
Շատ հայկական Մոնա Լիզան՝ «Մոնա Լիզա» նոր կատակերգությունում
prev Նախորդ նորություն

Ողբերգություն Աբովյանում. սննդի կետում հայտնաբերվել է 2 կախված տղամարդ

Լուսանկարը՝ petutyun.com
Լուսանկարը՝ petutyun.com

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Արագ սննդի կետերից մեկում հայտնաբերվել են կախված վիճակում գտնվող երկու տղամարդու մարմիններ։ Թեև նախնական վարկածը ինքնասպանությունն է, իրավապահ մարմինները միջադեպի բոլոր հանգամանքները քննելու համար քրեական վարույթ են նախաձեռնել «Ինքնասպանության հասցնելը» հոդվածով։


Ինչպես հայտնում է news.am-ը՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 13:50-ի սահմաններում, ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գործող արագ սննդի կետում հայտնաբերվել են երկու տղամարդու կախված մարմիններ։ Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության լրատվական ծառայությունից։


Դեպքի վայրում աշխատում են քննչական-օպերատիվ խմբերը։ Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելը)։


Նշված հոդվածը ենթադրում է, որ քննությունը ստուգելու է երրորդ անձանց կողմից հնարավոր ճնշումների, սպառնալիքների կամ դաժան վերաբերմունքի վարկածը, որոնք կարող էին մահացածներին դրդել ճակատագրական քայլի։ Ներկայումս կատարվում է նախաքննություն՝ ողբերգության բոլոր մանրամասներն ու շարժառիթները պարզելու ուղղությամբ։

Լուսանկարը` armradio.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան