7.12.2025
«Նոր Հայաստան». Իրավապահները պատրաստվում են գրոհել
19.07.2016
«Նոր Հայաստան». Իրավապահները պատրաստվում են գրոհել

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը երկրորդ օրն է, ինչ բռնության սպառնալիքով պահում են «Սասնա ծռեր» խմբավորման անդամները: Վերջիններս նաև շարունակում են պատանդ պահել ոստիկանների՝ պահանջելով ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին, ով հունիսից գտնվում է անազատության մեջ՝ ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով: Քիչ առաջ «Նոր Հայաստան» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տեղեկատվություն կա այն մասին, որ իրավապահները պատրաստվում են գրոհել: «Հրատապ: Ինֆորմացիա կա, ըստ որի ներսում անջատել են Սասնա ծռերի անդամների հեռախոսահամարները և պատրաստվում են գրոհել նրանց վրա։ Հորդորում ենք քաղաքացիներին շտապ հավաքվել Էրեբունիում»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշենք, որ հեռախոսակապ հաստատել ներսում գտնվող «Սասնա Ծռեր» աջազգայնական խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանի հետ VERELQ-ին չհաջողվեց: