11.09.2025
ՀՀ նախագահն ընդունել է Կառավարության հրաժարականը
09.09.2016
ՀՀ նախագահն ընդունել է Կառավարության հրաժարականը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը: Երկրի ղեկավարի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ. 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը: 2. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: 3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»: Հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանը նախօրեին Կառավարության նիստի ավարտին հայտարարեց իր հրաժարականի մասին: Երեկոյան կայացած ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀ նախագահը ներկայացրեց ՀՀ վարչապետի թեկնածուին՝ Կարեն Կարապետյանին: