9.06.2025
Ոստիկանությունը շրջափակել է Սաշիկ Սարգսյանին պատկանող ընկերության շենքը. ստուգումներ են
prev Նախորդ նորություն

Հայաստանում աննախադեպ կոռուպցիոն բացահայտումներ են սկսվել. Deutsche Welle

Գերմանական Deutsche Welle պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանում տեղի ունեցող կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ, որոնք «աննախադեպ» են անվանվում:


«Մանվել Գրիգորյանի գործն ամենահնչեղն է կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված բազմաթիվ մերկացումներից, որոնք հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայերն իրական ցնցում են ապրել, երբ գեներալ Գրիգորյանի տանը հայտնաբերվել են 2016-ի ապրիլին մարտնչող զինվորների համար նախատեսված սնունդը, դեղամիջոցները և այլ ապրանքներ»,- գրում է գերմանական պարբերականը:


Աղբյուրն ընդգծում է նաև այլ կոռուպցիոն գործերի մասին, որոնք բացահայտվել են Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք: Այլ գործերի թվում նշվում է նաև «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի և «Նորֆոլկ» ընկերության հետ կապված բացահայտումների մասին, որոնցից հետո խոշոր դրամական միջոցներ կվերադարձվեն Հայաստանի բյուջե:

Ոստիկանությունը գրոհում է. Զապի, Կանեւսկոյի, Օշականցի Գեւորիկի տները խուզարկվում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը