Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կստեղծվի։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հրամանագրում նշվում է, որ Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում կստեղծվի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն` հյուպատոսական շրջանում ընդգրկելով Քուրդիստանի տարածաշրջանը (Էրբիլ, Սուլեյմանիա, Դոհուկ):