Վայոց ձոր մարզի Խաչիկ գյուղում 55-ամյա Կամո Կյուրեղյանը պայթել է ականի վրա: Shamshyan.com-ի հաղորդմամբ, նրան տեղափոխել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն՝ աջ ոտքը կտրված։ Դեպքը տեղի է ունեցել Խաչիկ գյուղին հարակից «Արաքս» տարածքում, ուր տղամարդը գնացել էր բոխի հավաքելու: Տղամարդուն այժմ վիրահատում են։ Կյուրեղյանի հետ է եղել նաև համագյուղացի Արմեն Խաչատրյանը, ով, բարեբախտաբար, չի տուժել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվոմ։