Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Սեպտեմբերի 20-ին ատոմակայանը դուրս էր բերվել էներգացանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Կանգառի ընթացքում պլանային նորոգման և վերալիցքավորմանը զուգահեռ, ինչպես և նախատեսվում էր, իրականացվել են նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելուն ուղղված առաջին փուլի ծրագրով պլանավորված միջոցառումները։ Կատարվել է էներգաբլոկի համակարգերի, սարքավորումների, կոնստրուկցիաների համալիր ուսումնասիրություն։