«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը ևս ազատ կարձակվի գրավի դիմաց: Նման որոշում այսօր կայացրեց Վերաքննիչ քրեական դատարանը՝ 1.5 մլն դրամ գրավի գումար սահմանելով: Դավիթ Սանասարյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ անհրաժեշտ բոլոր ընթացակարգից հետո Սանասարյանը կլինի ազատության մեջ: Նշենք, որ ավելի վաղ Դավիթ Սանասարյանին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել: Երկու օր առաջ 1 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: