11.04.2025
ՀՀԿ.Ռոբերտ Քոչարյանը քննադատում է իր իսկ կողմից ստեղծված համակարգը
06.10.2015
ՀՀԿ.Ռոբերտ Քոչարյանը քննադատում է իր իսկ կողմից ստեղծված համակարգը

Իշխող ՀՀԿ-ը արձագանքել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական բարեփոխումների հասցեին հնչեցրած քննադատությանը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Ռոբերտ Քոչարյանը քննադատում է այն արատավոր համակարգը, որը ժամանակին ինքն է ստեղծել: Շարմազանովը Քոչարյանի հարցազրույցը անվանել է գեղեցիկ բառերի և բառակապակցությունների հավաքածու, քան փաստարկված քննադատություն: «Հարցազրույցն ունի իր անկյունաքարը՝ չի կարելի փոխել Սահմանադրությունը, քանի որ նոր Սահմանադրությունը կդառնա արատավոր համակարգի վերարտադրության գործիք: Հետաքրքիր է, խաղի ինչ կանոնների դեպքում և երբ է ստեղծվել այդ արատավոր համակարգը: Ինձ լիովին հասկանալի է երկրորդ նախագահի մոտիվացիան, նա չի ցանկանում հրաժարվել նրանից, ինչ ժամանակին ստեղծել է», - նշել է նա: