20.04.2025
Բացահայտվել է հանցավոր սխեմա. տաքսու վարորդներից շորթմամբ վերցրել են օրական 700-1000 դրամ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ու ողջ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի տալ անհրաժեշտ հակահարված Ադրբեջանին

Ադրբեջանը երկար տարիներ իր դիրքորոշմամբ ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում իր պատկերացումը պատերազմն է: Սա նշանակում է, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ ողջ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի տալու անհրաժեշտ հակահարված: Այս մասին «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գերագույն հրամանատարի կարևորագույն հատկությունը և հմտությունը դժվարության և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, զինված ուժերին համախմբելու կարողությունն ու ընդունակությունն է: Ես կարծում եմ, որ սա այսօր մեր ռազմաքաղաքական ամենակարևոր առավելություններից մեկն է, որն ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությանը, դա ուժեղ և մարտունակ բանակի առավելութէյունն է»,- նշել է նա:


 


 

Նիկոլ, մաղթում եմ հաղթանակ Հայաստանին` անգամ եթե պահանջվի անձնական պարտությունդ. Պողոսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար