17.07.2025
Global competitiveness index. Հայաստանն ավելի քիչ կոռումպացված է, քան Իտալիան ու Իսպանիան
30.09.2016
Global competitiveness index. Հայաստանն ավելի քիչ կոռումպացված է, քան Իտալիան ու Իսպանիան

Հայաստանը կոռուպցիայի համաշխարհային վարկանիշով առաջատար է եվրոպական մի շարք երկրներից: Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է իր ամենամյա Մրցունակության համաշխարհային ինդեքսը (Global competitiveness index), որում էթիկայի և կոռուպցիայի ցուցանիշով Հայաստանը հավաքել է 3.5 միավոր (1-7 սանդղակով)՝ զբաղեցնելով 65-րդ հորիզոնականը: Սանդղակում նույն ցուցանիշն ունեն նաև Կիպրոսը, Վիետնամը, Թունիսը, Մոնտենեգրոն, Կորեան ու Եգիպտոսը: Այս ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իսպանիան (74-րդ հորիզոնական), Չեխիան (79-րդ հորիզոնական), Իտալիան (87-րդ հորիզոնական), Սերբիան (96-րդ հորիզոնական): Ցուցակը գլխավորում են Սինգապուրը՝ հավաքելով 6.4 միավոր՝ հնարավոր առավելագույն 7-ից, Նոր Զելանդիան ու ԱՄԷ-ն՝ 6.3-ական միավոր: Վատագույն ցուցանիշն ունեն Վենեսուելան (1.7 միավոր), Բոլիվիան ու Չադը՝ 2-ական միավոր: Հարևան պետություններից Վրաստանը զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 50-րդ, Ադրբեջանը՝ 55-րդ, Իրանը՝ 73-րդ, Ռուսաստանը՝ 75-րդ հորիզոնականում են: