24.11.2024
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի քաղաքապետի թեկնածուի հանրահավաքին
prev Նախորդ նորություն

Սպանության փորձի մեջ մեղադրվող Սաշիկ Սարգսյանի որդին ազատ կարձակվի 50 մլն դրամ գրավի դիմաց

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:


Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սեպտեմբերի 7-ին քննվել է սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու մասին հարցը։


Այսօր, դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը: Սարգսյանն ազատ կարձակվի գրավը վճարելուց հետո: Դատարանը հրապարակեց դատական ակտը, համաձայն որի՝ Հայկ Սարգսյանն ազատ արձակվեց կալանքից 50 մլն դրամ գրավի դիմաց։


Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 11-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի՝ Երևանի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող ՛՛SIGSAUER՛՛տեսակի ՛՛P266՛՛ մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:


Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով: