21.04.2025
Կայացել է ՀՀ-ԵՄ Գործընկերության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը
prev Նախորդ նորություն

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով սեպտեմբերի 2-4-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կանոն։


Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն հանրապետության նախագահը և վարչապետը։


Սեպտեբերի 3-ին նախատեսված են Զոհրաբ Մնացականյանի և Տարո Կանոյի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։


Ճապոնիայի ԱԳ նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի կունենա ծաղկեպսակի զետեղման արարողություն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

ՀՀ-ում պահանջում են ԿԸՀ եւ ՀՌՀ ղեկավարների հրաժարականը. ՀԿ-ների հայտարարությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան