Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ծրագրվում է առաջիկայում. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նախատեսված է առաջիկայում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Առաջիկայում ծրագրվում է նախագահ Պուտինի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ևս մեկ հանդիպում: Կարծում եմ, մեզ համար կարևոր է լսել, թե ինչպես է Հայաստանի նոր առաջնորդը ինքը գնահատում իր երկրում առկա իրավիճակի զարգացոման հեռանկարը: Մեզ համար միևնույն չէ, ինչպիսին են այս իրավիճակում Հայաստանի պարտավորությունները ՀԱՊԿ-ի առջև, մենք ելնում ենք նրանից, որ այդ պարտավորությունները գործում են և պետք է դրանք լիովին կատարել, այդ թվում և կազմակերպության հեղինակության և պրեստիժի ամրապնդման իմաստով» ,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ասել է Լավրովը:
Հիշեցնենք, նախօրեին Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում մեկնելու է ՌԴ Վլադիմիր Պուտինի հետ երրորդ հանդիպման: Ըստ շրջանառվող լուրերի՝ այցը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին: