23.11.2024
Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ծրագրվում է առաջիկայում. Լավրով
prev Նախորդ նորություն

Մոսկվան անհանգստացած է ՀՀ-ում տեղի ունեցող ձերբակալություններով․ Լավրով

Պաշտոնական Մոսկվան անհանգստացած է Հայաստանում 10 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի հետ կապված ընթացող ձերբակալություններով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


Ինչպես հայտնում է «Իզվեստիան», Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ընդունում է, որ դա Հայաստանի ներքին գերծոն է, սակայն Ռուսաստանում ցանականում են, որ ամեն ինչ լինի օրինական ամուր հենքի վրա։ «Շատ ենք ցանկանում, որ բոլոր այդ ներքին հարցերը մնան օրինականության եւ սահմանադրականության հենքի վրա եւ արագորեն հարթահարվեն», - ասել է նա, որը մինչ այդ ազդարարել էր՝ ՌԴ եւ ՀՀ լիդերների Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման մասին։


Սա առաջին դեպքը չէ, որ Լավորն անդրադառնում է Հայաստանում Մարտի 1-ի գործի շրջանակներում տեղի ունեցող իրավական գործընթացներին, որով որպես մեղադրյալներ անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։


Ավելի վաղ մեկնաբանելով Հայաստանում նախկին նախագահի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ հարուցված քրեական գործերը` Լավրովը ասել էր, որ ՀՀ իշխանությունների հայտարարություններն ու քայլերը չեն համապատասխաում միմյանց:


«Մենք մտահոգված ենք ՀՀ-ում տեղի ունեցող իարադարձություններով: Հույս ունեինք, որ նման արդյունքին հենվելով, բոլոր ուժերն, առաջին հերթին՝ նոր ղեկավարությունը, կշարունակի առաջ տանել միավորող մոտեցումները և ամրապնդել ազգային համաձայնությունը։ Սակայն վերջին օրերի իրադարձությունները խաթարում են դրական տրամադրվածությունը, հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին, որ իրենք մտադիր չեն իրենց նախորդողներին հետապնդել քաղաքական դրդապատճառներով», - հայտարարել էր Լավրովը:


Այնուհետեւ պատասխան հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ նկատելով, որ Հայաստանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդման գործընթացը փոխկապակցված չէ Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանա։


Խնդրին անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ Ռուսաստանի մեր գործընկերները, պետք է ադապտացվենք այս նոր իրավիճակին։


«Սա նոր իրավիճակ է և մենք բոլորս, այդ թվում՝ Ռուսաստանի մեր գործընկերները, պետք է ադապտացվենք այս նոր իրավիճակին», - ասել է նա Բերդում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով ՌԴ արտգործնախարարի հայտարարության վերաբերյալ հարցին։ Վարչապետը որեւէ խնդիր չի տեսնում այս հարցում եւ նկատում է, որ ամեն ինչ նորմալ է. «Այնպես որ` ամեն ինչ նորմալ է», - հավելել է Փաշինյանը։