23.11.2024
Ես էս ազգից գլուխ չեմ հանում․ ԿԳ նախարարը՝ Հայկ Մարությանի հայտարարության մասին
prev Նախորդ նորություն

Հայաստանի հեղինակությունը բարձրացել է. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները և խաղաղ հեղափոխությունը բարձրացրել են Հայաստանի հեղինակությունը:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահը նման կարծիք հայտնեց՝ պատասխանելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի փոքրիկ լրագրողների հարցին:


«Հայաստանի հեղինակությունը բարձրացել է: Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը հսկայական է: Երկրում տեղի ունեցածը, հեղափոխական փոփոխությունը կատարվեց շատ հազվագյուտ ձևով ՝ առանց մարդկային զոհերի, առանց բռնության, ինչ-որ տեղ ժպիտով, պարով և զգացումներով: Սա շատ յուրօրինակ երևույթ է աշխարհով մեկ: Ե՛վ Երևանում, և՛ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների մեծ մասը շատ ուրախ է և մեծ սպասելիքներ ունի»,-ասաց նախագահ Սարգսյանը:


Նրա կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցածը համաշխարհային հանրության տեսակետից ևս շատ յուրօրինակ է: «Աշխարհը տեսել է հեղափոխություն Ուկրաինայում, Վրաստանում, Եգիպտոսում: Սակայն դրանք միանգամայն ուրիշ որակի են եղել»,-ասաց նախագահն ու հավելեց՝ սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մեր ժողովուրդն առանձնահատուկ է:


Արմեն Սարգսյանի կարծիքով՝ կա մեծ ուրախություն, բայց և կան սպասելիքներ, որոնք չի կարելի չարդարացնել: Երկրի նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը տարիների աշխատանքի արդյունք է: