5.09.2025
ԱԺ փոխնախագահը ՌԴ դեսպանին իր մտահոգությունն է հայտնել Բաքվին զենք վաճառելու առնչությամբ
prev Նախորդ նորություն

Անդրանիկ Մանուկյանը հետ կանչվեց Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից․ հրամանագիր է ստորագրվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Մանուկյանին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անդրանիկ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ հետ կանչել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», - ասված է հրամանագրում:


Օգոստոսի 21-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրեց, որ որոշել է թողնել դիվանագիտական աշխատանքը եւ դիմել է ՀՀ իշխանություններին՝ իրեն հետ կանչելու նպատակով:


Գրառումից հետո սոցցանցերում ակտիվորեն սկսեցին քննարկել, որ Մանուկյանը ոչ թե իր կամքով է հրաժարական տալիս, այլ նրան հետ են կանչել:

Գործադիրն ընդդեմ Քարֆուրի ու Ալեքսանյանի․ ինչպե՞ս ստիպել վաճառել տեղական արտադրանքը
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը