14.09.2025
Հայ-ռուսական հարաբերություններում կարևոր է կանխատեսելիությունը. Կարասին (տեսանյութ)
30.01.2019
Հայ-ռուսական հարաբերություններում կարևոր է կանխատեսելիությունը. Կարասին (տեսանյութ)

Երևանում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Այս մասին հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց Կարասինը: Նրա խոսքով, երկկողմ հարաբերություններում կարևոր է կանխատեսելիությունը. «Կանխատեսելիությունը կարևոր է և երկու կողմերն էլ դա շատ լավ հասկանում են: Մեզ հարկավոր է կայունություն, թափանցիկություն, միմյանց նպատակների և մտորումների հասկացվածություն»,- շեշտեց նա: Կարասինը նաև տեղեկացրեց, որ Մնացականյանի հետ պայմանավորվել են պահել սերտ շփումներ, կոորդինացիա, այդ թվում և միջազգային հարթակներում:  «Մենք զարգացնում ենք համագործակցությունը և շարունակելու ենք դա անել»,- հավելեց ՌԴ փոխարտգործնախարարը: