24.11.2024
ԱԱԾ-ն բացահայտել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի դեպքը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ից ԱՄՆ-ի վիզայի համար դիմած քաղաքացիների կեսի դիմումները դրական պատասխան են ստանում

Հայաստանից ԱՄՆ-ի տուրիստական վիզայի համար դիմած քաղաքացիների շուրջ կեսի դիմումները դրական պատասխան են ստանում: Այս են վկայում Միացյալ Նահանգների պաշտոնական տվյալները, որոնք մեջբերում է Ամերիկայի ձայնը:


Ամերիկա որպես տուրիստ մեկնելու ցանկություն ունեցող Վրաստանի, Կոնգոյի, Հաիթիի, Հոնդուրասի, Նիգերիայի, Տաջիկստանի բնակիչների 60 տոկոսից ավելին մերժում են ստանում դեսպանություններում:


Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի տուրիստական վիզայի համար դիմած Ադրբեջանի քաղաքացիների միայն քառորդն է մերժում ստանում:


2019-ին ԱՄՆ-ի տուրիստական վիզայի դիմելիս առավել շատ մերժում են ստացել Հյուսիսային Կորեայի, Միկրոնեզիայի Միության եւ Պալաուի Հանրապետության քաղաքացիները: Այս պետությունների՝ առանց բացառության բոլոր քաղաքացիները, ովքեր դիմել էին 2019-ին ԱՄՆ-ի վիզայի համար, ստացել են մերժում: