17.01.2025
Փարիզում Փաշինյանը հանդիպել է «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի տնօրենների խորհրդի նախագաhի հետ
15.09.2018
Փարիզում Փաշինյանը հանդիպել է «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի տնօրենների խորհրդի նախագաhի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում իր կեցավայրում ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագաh Գորդոն Ուայլին և խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնին: Հանդիպման ընթացում քննարկվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա լուծման հնարավոր ուղիները: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանն այս համատեքստում ընդգծել է Սևանի ջրային պաշարների և Ամուլսարի շրջանի ջրային աղբյուրների անվտանգության առաջնահերթությունն ու կարևորությունը: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ ցանկացած լուծում պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Ամուլսարի հանքավայրի հարցում «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի և հասարակության, մասնավորապես՝ ազդակիր համայնքների շարունակական երկխոսությունը: Մի քանի շաբաթ է արդեն ՀՀ Վայոց Ձորի մարզում «Լիդիան Արմենիա» ընկերության «Ամուլսար» հանքավայրի շինարարության ծրագիրը դադարեցված է, քանի որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույցեր են իրականացնում ընկերության դեմ: Lydian International Limited-ի դուստր ընկերություն հանդիսացող «Լիդիան Արմենիա»-ն ներկայումս Հայաստանի տնտեսությունում ամերիկյան խոշորագույն ներդրումն ապահովող ընկերություններից մեկն է: Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի հանքավայր այցից եւ բանապահպանների ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ համատեղ հանդիպումից հետո խնդրի հանգուցալուծման հեռանկարը մնում է մշուշոտ: Այժմ ՀՀ բնապահպանության նախարարության տեսչական մարմինը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել է ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը: