ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան «Վեդոմոստի» թերթի ընթերցողների քվեարկության արդյունքում ճանաչվել է 2018 թվականի «Տարվա քաղաքական գործիչ», հայտնում է թերթը:Տարվա քաղաքական գործչի մյուս թեկնածուներն են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը և Հակասիայի Հանրապետության նախագահ Վալենտին Կոնովալովը:Պարբերականն անդրադառնում է Թավշյա հեղափոխությանը, ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի առաջնորդած ուժի հաղթանակին: