2018 թվականին ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ՝ 1990 թվականից ի վեր: Սա կարեւոր ցուցանիշ է: Այս մասին Facebook-ում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Կարեւոր է նաեւ արձանագրել, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն տնտեսական, քաղաքական, անձնային, խմբային որեւէ հարց լուծել բռնության կամ զենքի միջոցով՝ կարժանանան լրջագույն հակահարվածի եւ խստագույն պատասխանատվության»,- գրել է նա: