18.04.2025
Պետական գնումների մասով օրենսդրությունը պետք է վերանայել. Սերգեյ Բագրատյան
prev Նախորդ նորություն

ՀՀ ՄԻ պաշտպանը Արցախի ՊՆ-ում քննարկել է զինծառայողների իրավունքների պաշտպանությունը

Փետրվարի 21-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ քննարկվել է զինծառայողների իրավունքների պաշտպանությանն ու երկու գերատեսչությունների միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:


Հանդիպմանը մասնակցում էին ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք:


 

Ունենք քաղաքական որոշում, որ պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար