Հավասարեցնել Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող օգնությունը. ANCA-ի պահանջը Կոնգրեսից
Թրամփի վարչակազմի` Բաքվի համար 100 միլիոն դոլարի չափով օգնության փաթեթը հիմնականում ուղղված է Իրանի դեմ ամերիկաադրբեջանական համատեղ նախաձեռնությունների ֆինանսավորմանը` միունույն ժամանակ` նոր գրոհային հնարավորություններ ապահովելով եւ մնացած ռազմական ռեսուրսներն ազատելով Արցախի և Հայաստանի դեմ Ալիեևի ռեժիմի շարունակական ագրեսիայի համար: Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակից (ANCA):
ANCA-ի կառավարության հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանի խոսքով` իրենք անհանգստացած են, որ Բաքվին օգնության փաթեթն Ադրբեջանի զինանոցում նոր սարքավորումներ, մարտավարական հնարավորություններ է ավելացնում հարձակման համար` միաժամանակ պետական ռեսուրսներ ազատելով` Արցախի և Հայաստանի դեմ գործողությունները վերսկսելու համար:
«Չի կարելի ամերիկացի հարկատուներին խնդրել թեկուզ մի դոլար հատկացնել Ալիեւի բացահայտ եւ անողոք ագրեսիվ ռեժիմին ռազմական օգնության համար, ով դեռ մեկ շաբաթ առաջ Մյունխենում կրկին խոսեց Արցախի վրա հարձակման սպառնալիքների մասին եւ հրապարակավ հայտարարեց, որ Երևանն ու Հայաստանը Ադրբեջանի տարածքներն են: Թրամփի վարչակազմը պետք է կամ դադարի ռազմական օգնություն ցուցաբերել Բաքվին, կամ հավասարեցնի Հայաստանին ու Ադրբեջանին հատկացվող օգնությունը»,- հայտարարեց նա:
Թերեզա Երեմյանը գրավոր հայտարարություն է ներկայացրել Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովին, որում կոչ է արել հրաժարվել Ադրբեջանին միջոցներ հատկացնելուց: