ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Այդ մասին նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, եթե մանդատից հրաժարված պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով հետ չի վերցնում իր դիմումը, ապա կազվում է համապատասխան արձանագրություն։ Ըստ մամուլում առկա լուրերի՝ Թուխիկյանը օրենսդիրից հետո իր գործունեությունը կշարունակի գործադիրում՝ փոխարինելով Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանին: Վերջինս երեկ մի շարք այլ փոխնախարարների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ազատվել է աշխատանքից։