3.11.2026
Երեւանում բերման են ենթարկել «քրեական հեղինակություն, Նորատուսցի Ալիկ»
18.02.2020
Երեւանում բերման են ենթարկել «քրեական հեղինակություն, Նորատուսցի Ալիկ»

Քիչ առաջ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի «քրեական հեղինակություն, Նորատուսցի Ալիկ» մականվամբ Ալիկ Բայանդուրյանին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ա. Բայանդուրյանը եղել է Lexus LX 470 մակնիշի 033 NN 03 համարանիշի ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցելիս է եղել Lada Priora մակնիշի 36 NC 794 համարանիշի ավտոմեքենան։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի տարածքում ոստիկաններն ընթերակաների ներկայությամբ խուզարկեցին ավտոմեքենան, սակայն ոչինչ չի հայտնաբերվել։ Բեռնախցիկում եղել է միայն 3 հատ զրահաբաճկոն (бронежилет)։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։