19.04.2025
ՍԴ-ում չգիտեն՝ ինչ անել, եթե հանրաքվեի արդյունքները բողոքարկվեն. Ֆելիքս Թոխյան
prev Նախորդ նորություն

Լևոն Քոչարյանը չի աջակցելու «Ոչ»-ի քարոզին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը չի աջակցելու «Ոչ»-ի քարոզին։


Լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել հակաիրավական, հակաօրինական, հակասահմանադրական գործընթացին.


«Սա շատ մեծ հիմարություն է, որն արվում է սեփական մարդկանց ՍԴ-ում ունենալու համար: Իրենք ամեն կերպ ուզում են արդարացնել, իրավական հիմք տալ իրենց ապօրինի գործողություններին՝ ամեն անգամ շեշտելով, թե ժժողովրդի պահանջն է։ Բայց դա բացարձակ սուտ է, ժողովուրդը նման պահանջ չունի»,- նշեց Քոչարյանը։


Ավելին՝ Լևոն Քոչարյանի խոսքով, ժողովուրդն անգամ նորմալ չգիտի, թե ՍԴ-ն ինչ գործառույթներ ունի , ինչը բոլորովին նորմալ է, քանի որ նրան այլ հարցեր են հուզում՝ տեսախցիկները, բալային համակարգը և այլն


«Իրենց ինչ պետք է՝ վերագրում են ժողովրդին»,- հավելեց նա:


 

Քաղաքացու մոտ ձևավորել համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար