23.11.2024
Ո՞րն է խոզերի անկման պատճառը. ՍԱՏՄ
prev Նախորդ նորություն

Արթուր Բաղդասարյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին աշխատանքից ազատելու մասին հրամանագրերը։


Համապատասխան հրամանագրերում ասվում է.


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.


Ալեքսան Ալեքսանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից»:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.


Արթուր Բաղդասարյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից»:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերից երկու պաշտոնյաների ազատելու առաջարկ է արել: