23.11.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի կոնգրեսականներն իրենց աշխատակիցներին կգործուղեն Արցախ՝ ընտրություններին հետևելու

Միացյալ Նահանգների մի շարք կոնգրեսականներ հայտարարել են, որ ղարաբաղյան կողմի հրավերով իրենց աշխատակիցները կմեկնեն Արցախի Հանրապետություն՝ մարտի 31-ի ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով:


Ինչպես հայտնում  է «Ամերիկայի ձայնը», հայազգի կոնգրեսական Ջեքի Սփիրի կարծիքով, թեև Ադրբեջանը չի ճանաչում Արցախի անկախությունը, սակայն կյանքն այնտեղ շարունակվում է և շատ կարևոր է, որպեսզի հանրապետությունում ժողովրդավարությունը զարգացում ապրի:  


Որպես դիտորդ Արցախ կմեկնի դեմոկրատ-կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի օգնական Ջեյմս Ջոնսոնը: Նա հայտարարել է, որ տեղյակ է, որ նախորդ ընտրություններն Արցախում եղել են ազատ, արդար և թափանցիկ:


«Հույս ունեմ, որ այս ընտրությունները կլինեն նույնպիսի»,- ասել է նա:


Իր հերթին Ֆրենկ Փալոնեն կարծում է, որ չափազանց կարևոր է միջազգային հանրությանը ցույց տալ, որ Արցախում կայացել է ժողովրդավարությունը: «Մենք ուզում ենք ցույց տալ, որ Արցախում կա ժողովրդավարություն, որը համապատասխանում է է ազատ հասարակության բոլոր չափորոշիչներին», - ասել է ամերիկացի կոնգրեսականը: