Վլադիմիր Գասպարյանը հրամայե՞լ է Մարտի 1-ին կրակել ցուցարարների վրա․ Վալերիյ Օսիպյան
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը տեղյակ չէ՝ արդյոք Վլադիմիր Գասպարյանը 2008 թվականին, լինելով Ռազմական ոստիկանության պետ, Մարտի 1-ի դեպքերի ժամանակ հրաման է տվել կրակել ցուցարարների վրա։
Օսիպյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ տեղյակ չէ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 2008 թվականին ինչ հրամաններ է տվել։
Ավելի վաղ, Վլադիմիր Գասպարյանի նախկին շրջապատից նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը (մականունը՝ «Դոգ») տեսանյութ է հրապարակել, ըստ որի` Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է կրակել քաղաքացիների վրա, եթե նրանք հայտնվեն Մարիոթ հյուրանոցի տարածքում։ Վալերի Օսիպյանն ասաց, որ չի տեսել այդ տեսանյութը։
“Եթե այդ տեսանյութը կա, կարծում եմ, Հատուկ քննչական ծառայությունը պետք է դրանով զբաղվի”,- ասաց Օսիպյանը։Հատկաանաշական է, որ Վարդան Ղուկասյանի եւ Վլադիմիր Գասպարյանի միջեւ հակասությունների արմատները գնում են 2014 թ․։ Այդ ժամանակ նա գասպարյանի հրամանով հեռացվեց աշխատանքից։ Նշվում էր, որ հեռացման պատճառը ապրիլի 27-ին hetq.am լրատվական կայքէջի լրագրողի ու ոստիկան Վարդան Ղուկասյանի միջև Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպն էր։
Այնուհետեւ նույն տարվա հոկտեմբերին ոստիկանության համակարգից հեռացված Վարդան Ղուկասյանը բողոքի ակցիա է անցկացրել նախագահի նստավայրի մոտ, ինչպես նաեւ նամակով դիմել է երկրի ղեկավարին՝ խնդրելով դադարեցնել այդ ժամանակվա Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի կողմից հետապնդումները:
Նա նշել էր, որ Եթե Վարդան Ղուկասյանը խոստացել էր ձայնագրություններ հրապարակել, որոնք վերաբերում են Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին։ Այդ հայտարարություններին ի պատասխան Գասպարյանը նեշ էր․ «Թող հրապարակի, թե չէ տղան տարիներով խոսում ու խոսում է: Սիրելիներս, եթե դուք, ասենք, ուզում եք ինչ-որ բան հրապարակել, ես պետք է ձեզ թելադրե՞մ: Թող հրապարակի, եթե ուզում է, իսկ հետո կպարզենք»: