24.11.2024
Հրազդանում 17-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ
prev Նախորդ նորություն

Երևանում սպասվում է «Ժամացույցի զարկերը» ըստ Օսվալդ Զագրադնիկի ներկայացման պրեմիերան

Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոնում մարտի 3-ին և 4-ին, ժամը 19:30-ին տեղի կունենա «Ժամացույցի զարկերը» ըստ Օսվալդ Զագրադնիկի ներկայացման պրեմիերան:


Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ, Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի նախաձեռնությամբ և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, սիրված դերասանները հանդես կգան մեկ ներկայացման մեջ՝ մայրաքաղաքի երեք տարբեր թատրոններում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում:


Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն՝ մարտի 3, 4 ապրիլի 29, 30


Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ մարտի 22, 24, 28


Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն՝ ապրիլի 5, 6, 10


Մարտի 3-ի դերասանական կազմում լինելու են՝ Արտաշես Շահվերդյան, Հայկուհի Խուդավերդյան,Գեորգի Հովակիմյան,Վանիկ Մկրտչյան, Կարեն Մարտիրոսյան, Մարիետա Դովլաթբեկյան, Հրայր Եղիազարյան:


Մարտի 4-ի դերասանական կազմում լինելու են՝ Դավիթ Հակոբյան, Էվելինա Շահիրյան, Գրիգոր Գաբրիելյան, Սամվել Բաղինյան, Կարեն Մարտիրոսյան, Մարիետա Դովլաթբեկյան, Հրայր Եղիազարյան


Նկարչական ձևավորումը՝ Կարինե Բաբայան, ռեժիսորի օգնական ՝ Հրաչյա Գյումբալյան, ռեժիսոր՝ Սամսոն Մովսեսյան: