24.11.2024
Սլովակիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է. Լայչակը՝ ՀՀ վարչապետին
prev Նախորդ նորություն

Հայաստանը երկշաբաթյա ժամկետով մասնակի սահմանափակել է դեպի Իրան օդային փոխադրումները

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն երկշաբաթյա ժամկետով մասնակի սահմանափակել է դեպի Իրան օդային փոխադրումները:


«Հարգելի քաղաքացիներ,


Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ Հայաստան) դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն (այսուհետ՝ Իրան) օդային փոխադրումները երկշաբաթյա ժամկետով՝ սկսած 2020 թվականի փետրվարի 24-ից։


Մասնավորապես, Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող Իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանաբնակ քաղաքացիները։


Հարգանքով,


Քաղաքացիական ավիացիայի կոմիտե», - ասված է Facebook սոցիալական ցանցում Քաղավիացիայի կոմիտեի կատարած գրառման մեջ:



Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 47-ի, մահացել է 12 մարդ: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահության ներկայացուցիչ Ասադուլլահ Աբբասին:


Միևնույն ժամանակ նա նշել է, թե անհանգստանալու պատճառ չկա:


VERELQ-ը հիշեցնում է, որ փետրվարի 24-ից Հայաստանը երկու շաբաթով դադարեցնում է ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է սահմանափակումների մասին տեղեկատվություն: