23.11.2024
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին
prev Նախորդ նորություն

Հայաստան-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը կստորագրվի 2020թ-ին. Ռևազյան

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի 2020 թվականի ընթացքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:


«Համաձայնագիրը 2017թ. նախաստորագրվել է, սակայն Brexit-ի պատճառով հնարավոր չէր վերջնական ստորագրել այն: Նախատեսվում է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում: Համաձայնագրով` Եվրոպայի ողջ օդային շուկան կդառնա մեկ ամբողջական, և կարիք չի լինի առանձին-առանձին պայմաններ հստակեցնել»,- ասաց Ռևազյանը: