5.09.2025
Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումները նույնական են. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Առկա խնդիրները չեն կարող գերակշռել Հայաստանի օգուտները ԵԱՏՄ-ից. Մանասերյան

2019թ. տնտեսության վիճակը գնահատելիս չի կարելի հաշվի չառնել թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական, տնտեսական և սոցիալական ամենաբազմազան գործոնները: Ազդեցիկ ներքին գործոնների թվում հարկ է ներառել թավշյա հեղափոխության նվաճումներն ու բացթողումները, իսկ արտաքին՝ ոչ միայն անդամակցությունը ԵԱՏՄ-ին, այլև նախագահությունը տարածաշրջանային այս մեգակառույցում: Այս մասին ասուլիսում հայտարարեց տնտեսաագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը՝ ներկայացնելով իր կողմից իրականացված հետազոտության արդյունքները:


Նրա խոսքով, նվաճումների մասին խոսելիս հարկ է նշել, որ 1,5 տարում Հայաստանում ստեղծվեց կամ «ստվերից» դուրս բերվեց 81 534 աշխատատեղ: Ուսուցիչների և զինվորականների աշխատավարձը ավելացան 10%-ով: 24 մլն. դրամ շրջանառությունը չգերազանցող փոքր ձեռնարկություններն ազատվեցին եկամտահարկից և շրջանառության հարկից: Հարկից ազատվեցին նաև տաքսու վարորդները: 2020թ. հունվարից երկրում նվազագույն աշխատավարձը 55 000 դրամից դարձավ 68 000 դրամ: Հայաստանի տնտեսական ակտիվության աճը համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո հասավ ռեկորդային 7,8% մակարդակի: Տրանսպորտի ոլորտում բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ աճեց 27%-ով: Արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերը կրկնապատկվեցին, կազմելով 9% (մասնավորապես, Թեղուտի հանքավայրում լեռնահանքային աշխատանքների վերսկսման հաշվին): Մշակվող արդյունաբերության աճը կազմեց 10%: Շինարարության աճը հասավ 4,5%, ինչը արտացոլում է տնտեսության աշխուժացման միտումը: Գյուղատնտեսության անկումը շարունակվում է արդեն 3-րդ տարին, 2019թ. արձանագրելով 4% անկում:


«Թավշյա հեղափոխությունից առաջ և հետո Հայաստանի տնտեսության կարևոր ցուցիչներից է ազգային տարադրամի կայունությունը և դրա հետ կապված վստահությունը երկրի բանկային և ընդհանրապես ֆինանսական համակարգի հանդեպ: Վարկերն աճել են 17%-ով, իսկ դեպոզիտները՝ 21%-ով: Նվազել է վարկերի դոլարիզացիան, 2019թ. վերջին կազմելով 51% (2018թ.-ի 56% փոխարեն): Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի Կենտրոնական բանկը ոչ թե վաճառում, այլ գնում է օտար տարադրամը բաց շուկաներից: 2018թ. ապրիլ - 2020թ. հունվար ընթացքում գնված պահուստը գերազանցել է 500 մլն ԱՄՆ դոլարը: Հայկական դրամը նախանձելիորեն կայուն է ոչ միայն հարեւան, այլեւ հետխորհրդային երկրների մեծամասնության համեմատ»,- թվարկեց Մանասերյանը, ավելացնելով, որ չնայած Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հետ կապված գնաճի ակնկալիքին (2019թ. ավարտվեցին երրորդ երկրներից ապրանքների ներմուծման արտոնյալ տարիֆային անցումների պայմանները), 2020թ. հունվարին գործնականում գները չփոխվեցին, իսկ արժեզրկումը կազմել է ընդամենը 0,2%:


Բացի այս, 2019թ. դեկտեմբերի դրությամբ ներմուծումն աճել է 52% և արտահանումը 13%: Ներմուծման նման սրընթաց աճը պայմանավորված է նախորդ տարվա հետ համեմատած ավտոմեքենաների ներմուծման մեծացմամբ երեք անգամ (2018թ. 64 հազար, իսկ 2019թ.՝ 189 հազար): Արտահանման համեմատ ներմուծման առաջանցիկ աճի (10,8%) արդյունքում բացասական սալդոն ավելացել է 300 մլն դոլարով: Արտահանման կառուցվածքը դեռևս քիչ դիվերսիֆիկացված է: Դրա մեջ հանքանյութի բաժինը կազմում է 28%, քարերի և մետաղների բաժինը 26% և սննդամթերքինը 24%: Ավանդները հայկական բանկերում աճել են 22,4%: Սա պերճախոս ապացույցն է բանկային համակարգի նկատմամբ ավանդատուների վստահության աճի, բայց միաժամանակ խոսում է այն մասին, որ պետությանն ու մասնավոր սեկտորին դեռ չի հաջողվել գտնել այնպիսի գրավիչ ձևեր, որոնք կարող էին վերոհիշյալ գումարները վերածել ներքին ներդրումների»,- ընդգծեց նա:


Թաթուլ Մանասերյանը, հավելելով իր խոսքը նշեց, որ առկա են նաև այլ նվաճումներ, որոնք էական նշանակություն ունեն ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության համար: Կան և չլուծված խնդիրներ, որոնցից առանցքայինը մնում է տրանսպորտային խնդիրը, և, մասնավորապես, Վերին Լարսի միջանցքի գործարկման հետ կապված խնդիրները:

«Սակայն այդ խնդիրները ոչ մի կերպ չեն կարող գերակշռել Հայաստանի ԵԱՏՄ-ի հետ ինտեգրման և անդամակցության օգտին խոսող կռվանները: Այսպիսի տարածաշրջանային ինտեգրացիան այլընտրանք չունի»,- հաավելեց նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ Եվրասիական փորձագիտական ակումբը արդեն հինգերորդ անգամ ամփոփել է Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշները: Այս հետազոտության նպատակն է ուշադրություն հրավիրել վերոհիշյալ ընթացիկ տնտեսագիտական հետազոտությունների հիմնական դրույթներին:

Նման գործ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում չի քննվում. հերթում
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը