Հունվարի 29-ին Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։ Նույն օրը նախատեսված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանի հանդիպումը, հայտնում էԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը: Յոհաննես Հանին կընդունեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։