ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, փաստաբան Արփինե Հովհաննիսյանի՝ Հայաստանում առանց դատարանի վճռի անձանց ապօրինի գյուքի բռնագանձման վերաբերյալ կառավարության նախաձեռնության մասին հայտարարությանը։ «Հարգելի Արփինե Հովհաննիսյան ցանկանում եմ Ձեզ, որպես իրավաբանի և նախկինում բարձրաստիճան պաշտոնյայի հիշեցնել, որ վստահաբար գիտեք՝ ՀՀ Կենտրանական բանկը անկախ կառույց է, ինչում համոզվել եք Ձեր աշխատանքային գործունեության տարիներին: Ուստի հորդորում եմ Ձեր դիտարկումներում և ձևակերպումներում պահպանել կոռեկտությունը և հուզական, ամբոխահաճո արտահայտությունների փոխարեն քննարկումը տեղափոխել բացառապես մասնագիտական դաշտ: ՀՀ ԿԲ կողմից տարածված մամուլի հաղորդագրությունը Ձեր բարձրացրած խնդրի համապարփակ և մասնագիտական դիրքորոշումն է, որին եթե ունեք արձագանք, կրկին անգամ կոչ եմ անում պատասխանել կամ մեկնաբանել միայն պրոֆեսիոնալ մակարդակում, առանց հուզական վերնագրեր և արտահայտչամիջոցներ օգտագործելու: Մաղթում եմ Ձեզ գարնանային բարձր տրամադրություն, հաջողություններ գործնական ծրագրերում: Եվ եկեք «շեֆերի ամբիցիաների բավարարման» մասին պատմական էքսկուրս չանենք։ Մի հատեք կոռեկտության սահմանը», - ասված է ԿԲ-ի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանի Facebook-յան գրառման մեջ: Ավելի վաղ Արփինե Հովհաննիսյանն իր Facebook-յան էջում գրել էր, որ 2019 թվականին մարտի մեկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ Կենտրոնական բանկի կողմից մշակված «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգով նախատեսված ինստիտուտների ներդրման հետ կապված քննարկումները կազմակերպելու համար։ «Մինչդեռ այն հայեցակարգը, որը դրված է այս աշխատանքային խմբի ստեղծման հիմքում, դանդաղ գործող ռումբ է ոչ միայն մեր պետականության համար, այլ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության համար», - ասված էր նրա գրառման մեջ։