13.05.2025
Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ
23.01.2019
Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գարեգին Բաղրամյանին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գարեգին Բաղրամյանին նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ»,–ասված է համապատասխան որոշման տեքստում: Կենսագրություն Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1977թ., 22 հուլիս, ք. Երևան Կրթություն 1984-1994թթ.-Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոց, 1994-1998թթ.-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Վառելիքաէներգետիկ համալիրի ճյուղերի էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետ, ճարտարագիտության բակալավր, 1996-1998թթ.-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Տնտեսագիտակառավարչական մասնագիտությունների բաժանմունք, 1998-2000թթ.-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Ճարտարագիտության մենեջմենթ էներգետիկայում, ճարտարագիտության մագիստրոս, 2000-2002թթ.-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ասպիրանտուրա), Ճարտարագիտության մենեջմենթ էներգետիկայում, ճարտարագետ-հետազոտող: Աշխատանքային գործունեություն 1999-2002թթ.-ՀՀ էներգետիկայի հանձնաժողով, տեխնիկական փորձաքննության վարչություն, սակագնային քաղաքականության վարչության առաջին կարգի մասնագետ, այնուհետև՝ սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժին, առաջատար մասնագետ, 2002-2003թթ.-ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով, սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժին, գլխավոր մասնագետ, 2003-2004թթ.-ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, սակագնային քաղաքականության սակագնային բաժին, գլխավոր մասնագետ, 2004-2011թթ.-ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժնի պետ, 2011-2018թթ.-ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, սակագնային քաղաքականության վարչության պետ, 2016թ. սեպտեմբերի 1-ից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, դասախոս, 2018թ. հունիսի 11-ից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ: 2018թ. հոկտեմբերի 4-ից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար: Այլ տվյալներ Հաշվառված է պահեստազորում: 2003թ.-ից տեխնիկական գիտությունների թեկնածու է: Հեղինակ է 9 գիտական հոդվածների և ուսումնամեթոդական ձեռնարկի: Պարգևներ ՀՀ նախագահի 2015թ. հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: ԼՂՀ վարչապետի 2017թ. որոշմամբ պարգևատրվել է Վարչապետի հուշամեդալով: Կուսակցական պատկանելություն Անկուսակցական է: Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի որդի: