Պեկինում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել մի շարք չինացի գործարարների հետ: «Հանդիպումներ ունեցա մի շարք չինացի գործարարների հետ: Հույս ունեմ՝ բոլոր քննարկված ներդրումային ծրագրերը շուտով կդառնան իրականություն», - ասված է Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառման մեջ: Թե կոնկրետ ինչ ներդրումային ծրագրեր են քննարկվել, Փաշինյանը չի հայտնում: Այս հանդիպումների մասին դեռեւս պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրել նաեւ կառավարության մամլո ծառայությունը: